«Սա հեռուստատեսային խենթություն է». Գարիկ Մարտիրոսյանն իր նոր հաղորդման մասին

Ռուսական «Առաջին ալիք»-ը հոկտեմբերի 6-ին կմեկնարկի «Հիմա կերգեմ» նախագիծը, որի հաղաորդավարն է լինելու սիրված ու ճանաչված կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը:
Հաղորդման ընթացքում «երկրի վատագույն վոկալիստները» կփորձեն գերազանցել իրենց հնարավորությունները՝ ներկայացնելով հանդիսատեսին փայլուն ու գեղեցիկ համարներ: Հաղորդման շրջանակներում ոչ այնքան լավ ձայնային տվյալներ ունեցող մարդիկ, ովքեր ողջ կյանքում սարսափել են սեփական անտաղանդ ձայնը լսելիս, մի քանի շաբաթ մարզելով իրենց հմտությունները փորձառու մասնագետների հետ՝ կկարողանան սովորել երգի արվեստը:
«Սա հեռուստատեսային առանձնահատուկ խենթություն է։ Մեր մասնակիցները, ծանոթներն ու հարազատները, ովքեր ամբողջ կյանքում հոգեկան տանջանքներ են ունեցել՝ լսելով իրենց ձայնի սարսափելի երանգն ու նոտաներին չհամապատասխանող երգեցողությունը, փորձում են քայլել դեպի առաջ՝ սկսելով ավելի լավ երգել, քան նախկինում»,- ասել է Մարտիրոսյանը։