Լիլի Մորտոն «Women’s Club»-ից հեռացել էր սև PR անելու նպատակով

Համացանցում արդեն հասանելի է «Women’s Club» նախագծի նոր եթերաշրջանի երկրորդ հաղորդման անոնսը։ Աղջիկների բացման ելույթում բեմում է նաև Լիլի Մորտոն, ով ամիսներ առաջ հեռացել էր նախագծից ու բավականին ժամանակ է, ինչ եթերում չէր։

Սոնա Մաթևոսյանի այն հարցին, թե ո՞ւր է եղել այս ամիսների ընթացքում, Լիլին պատասխանել է․ «Ճիշտն ասած, սկանդալային քայլ արեցի, դուրս եկա Women’s Club-ից որոշ ժամանակով, որ սև PR անեմ»։

Նախագծում Լիլիի մասնակցությունը շարունակվելու է և նա լինելու է «Women’s Club»-ի հիմնական կազմում։

Ավելի վաղ Լիլին անդրադարձել էր նախագիծը լքելուն և գրել. «Հարգելիներս, իմ և Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկութամբ։ Շնորհակալություն»։ Նախագծի պրոդյուսերական կազմը զերծ էր մնացել մեկնաբանություններից։