«Հուզված»․ ի՞նչ է պատահել Լիլիթ Հովհաննիսյանին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է իր համերգային շրջագայությունները՝ ամեն անգամ ներկայանալով իր հանդիսատեսին յուրովի ու անկրկնելի տեսքով։
Գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է համերգներից մի քանի լուսանկար։
«Իմ ամենասիրելի 1 ժամը համերգներիս ժամանակ, որի ընթացքում տիրում է միայն «ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ» հայկական երաժշտությունը»,- իր լուսանկարներից մեկին կից նշել է երգչուհին։
Սակայն երկրպագուների ուշադրությունը գրավել է Լիլիթի «Հուզված» վերնագրով լուսանկարը, որտեղ երգչուհին գրեթե լաց է լինում։ Լուսանկարի մեկնաբանությունները նրա ինստագրամյան հետևորդները հեղեղել են ջերմ ու ոգեշնչող խոսքերով։