Նարբեի և Աստղիկ Ալավերդյանի ժպտերես փոքրիկի ֆոտոշարքը

Նարբեի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը՝ Շուշին, ով այս գարնանն է լույս աշխարհ եկել, նոր ֆոտոշարք ունի։ Փոքրիկի լուսանկարները հրապարակվել են Աստղիկի Ինստագրամի էջում։ Դրանք հրապարակվել են երեխայի 7 ամսյակի կապակցությամբ։

Աստղիկը նաև լուսանկարներ է տեղադրել որդուց՝ Մոնթեից։ Լուսանկարներից մեկում երեխան հոր՝ Նարբեի հետ է։ «Ձեր տղա՞ն էլ ամեն ինչ անում է իր հորը նմանվելու համար»,- լուսանկարին կից գրել է Աստղիկ Ալավերդյանը։