Հոկտեմբերի 2-ը բռնության դեմ պայքարի միջազգային օրն է

Հոկտեմբեռի 2-ը ողջ աշխարհում համարվում է բռնության դեմ պայքարի միջազգային օր:
«Ոչ բռնությանը» միջազգային օրը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2007թվականին: Oրը, սակայն, նշվում է հոկտեմբերի 2-ին, քանի որ այդ օրն է ծնվել է Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին, ով նաև «Ոչ բռնությանը» փիլիսոփայության հիմնադիրն է եղել: ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն՝ այս միջազգային օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի քարոզվի խաղաղասիրություն:
«Ոչ Բռնությանը» սկզբունքը ժխտում է ֆիզիկական բռնության կիրառումը սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների իրականացման նպատակով:
Ողջ աշխարհում մահացած մարդկանց 22%-ը բռնության զոհեր են: Ցավալի է, բայց այս ցուցանիշը տարեցտարի աճում է: Չնայած որ մարդրությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, ժամանակակից հոգեկան լարվածություն ու սթրեսն էլ ավելի հաճախակի են դարձնում ընտանեկան, սեռական և այլ տեսակների բռնության կիրառումը: