Վիրահատության արդյունքները․ նոր ֆոտոշարք Լիլի Մորտոյից

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն նոր ֆոտոշարքով է հանդես եկել։ Սելֆիները, որոնք հրապարակվել են Լիլիի Ինստագրամի էջում, հետաքրքիր քննարկումների թեմա են դարձել։ Նշենք, որ Լիլին վերջերս կրկին վիրահատությունների է դիմել՝ փոխելով ծնոտի, դնչի և շուրթերի ձևը։ «Կարևորը, որ քեզ երջանիկ զգաս, իսկ թե ինչ կասեն մյուսները՝ արդեն էական չէ»,- լուսանկարների մեկնաբանության դաշտում գրել է Լիլին։ Մորտոյի ինստագրամյան հետևորդները հիմնականում աջակցել են մոդելին, գրելով՝ կարևորն այն է, որ նա անի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս և հաշվի չառնի ուրիշների կարծիքները։