Լոնդոնի The Mayor ցուցասրահում դեկտեմբերի 3-ից տեղի կունենա Կոնգո անունով շիմպանզեի նկարած նկարների ցուցահանդես-վաճառքը: Այցելուներին կցուցադրեն 55 նկար, որոնց արժեքը կազմում Է 1800-ից մինչև 7400 դոլար։ Իսկական աբսուրդ:
Նկարները պաշտոնապես պատկանում են նկարիչ և կենդանաբան Դեսմոնթ Մորիսին: Հենց նա Է 1956 թվականին մատիտ տվել Կոնգոյին, երբ ուսումնասիրելիս է եղել կապիկների ստեղծագործական ունակությունները:
Երեք տարվա ընթացքում Կոնգոն նկարել Է ավելի քան 400 նկար: 2005 թվականին շիմպանզեի աշխատանքներից երեքը աճուրդում վաճառվել են 25 հազար դոլարով՝ ավելի թանկ, քան Ուորհոլի և Ռենուարի նկարները՝ նույն աճուրդում: