Սոնան դուրս է եկել «Women’s Club»-ից, իսկ Գրիգի հետ կապված ամեն ինչ դեռ անորոշ է

Women’s сlub հումորային նախագծի նոր եթերաշրջանում դերասան Գրիգ Գևորգյանի և նրա կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի բացակայությանն ու նախագծից դուրս գալու բուռն քննարկումներին մենք արդեն հասցրել էինք անդրադառնալ։

Գրիգը նշել էր, որ չի կարող ասել, թե հետագայում կշարունակեն համագործակցել Women’s Club-ի հետ, թե ոչ։ Բայց նա ասել էր, որ «Վիտամին ակումբի»-ի մյուս նախագծի՝ Sport Club-ի առաջիկա թողարկումները ևս ինքը չի վարելու։ Սոնայի՝ նախագծից դուրս գալու մասին Գրիգը ոչ մի մանրամասներ չէր հայտնել։

Իսկ թեման շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում։ Պարզվում է՝ Women’s сlub-ը Սոնայի հետ համագործակցությունը դադարեցրել է, իսկ Գրիգի հետ կապված՝ ամեն ինչ դեռ անորոշ է։

Women’s сlub-ը այժմ համագործակցում է Swag art studio պարային խմբի հետ, որտեղ ի տարբերություն Սոնայի խմբի՝ պարում են նաև տղաներ։ Իսկ ինչ վերաբերում է Գրիգ Գևորգյանին, նա նոր նախագիծ ունի, որը կոչվում է «Վայ, Գրիգ, Գրիգ» և այն  «Վիտամին ակումբ»-ի կապ չունի, դա նրա անհատական նախագիծն է։