Արուսիկ Տիգրանյանը նշում է իր ծննդյան տոնը

Այսօր Արուսիկ Տիգրանյանի ծննդյան տոնն է,  գեղեցկուհին այսօր նշում է իր 24-ամյակը։
Նրա պատրաստած ռեպորտաժները տարբերվող են: Ոմանք քննադատում են, ոմանք սիրում, իսկ ոմանք էլ պարզապես զվարճալի են համարում նրա տեսանյութերը:
Տարբեր հեռուստաընկերություններում մասնագիտական քայլեր անելուց հետո Արուս Տիգրանյանը վարում էր «Pink TV» վլոգը, այնուհետև գնաց «Արդարության հետքերով»:
Ցանկում ավելացել է «Ֆուլ Հաուս» սիթքոմը: Լրագրողը նկարահանվում է հումորային նախագծում, ինչպես ինքն է իր ռեպորտաժներում շեշտում`զուտ նրա համար, որպեսզի ունենանք լավ երեկո: