Ռայան Ռեյնոլդսն առաջին անգամ հրապարակել է իր նորածին երեխայի լուսանկարը

Դերասան Ռայան Ռեյնոլդսը իր Թվիթերի էջում առաջին անգամ հրապարակել Է երրորդ երեխայի լուսանկարը։ Հիշեցնենք, որ դերասանն ու իր կինը՝ Բլեյք Լայվլին, երկու ամիս առաջ կրկին ծնողներ դարձան:
«Ես սիրում եմ Բրիտանական Կոլումբիան (Կանադան) և ցանկանում եմ, որ իմ դուստրերն ունենան հենց այնպիսի բնական խաղահրապարակ, որի վրա ես մեծացել եմ»,-գրել Է դերասանը:
Նծենք, որ դերասանը գրառման մեջ նկատի է ունեցել իր հայրենի Վանկուվերի բնությանը:
Դերասանական զույգի երրորդ երեխայի սեռն ու անունը դեռևս հայտնի չեն:
Նրանք արդեն երկու աղջիկ երեխա ունեն՝ չորս տարեկան Ջեյմսը և երեք տարեկան Ինեսը։