Ֆրանսիայում կորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր դերասան Ժերալդ Թոմասսենը

Ֆրանսիացի դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր Ժերալդ Թոմասսենը կորել է։ Այս մասին հայտնել է Parisien-ը:

Վերջին անգամ 45-ամյա Թոմասսենին տեսել են օգոստոսի 28-ին, երբ նա Ռոշֆոր քաղաքում գնացք է նստել: Հաջորդ օրը դերասանը պետք է ժամաներ Լիոն` մասնակցելու սպանության գործով հարցաքննության, որի համար կասկածվում է նաև ինքը:

Թոմասսենն այդպես էլ չի ներկայացել տեղամաս: Դեպքից մի քանի օր անց Թոմասսենի փաստաբանները հայտարարել են դերասանի անհետանալու մասին:

Թոմասսենի դեբյուտային ֆիլմը եղել է «Փոքրիկ հանցագործը»: Ֆիլմում նկարահանվելուց անմիջապես հետո դերասանն արժանացել է «Սեզար» մրցանակի` որպես խոստումնալից դերասան: