«Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը

«Ավրորա» մարդասիրական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը: Գիրքը զարդարված է Մարտիրոս Սարյանի կտավներով, որոնք տրամադրել է հենց Եղիշե Չարենցի թոռնուհին, ով նաև կազմել է այդ գիքը:
«Ես անուշ Հայաստանի»-ում նկարները հնարավորություն են տալիս տեսնել Չարենցին Սարյանի աչքերով և զուգահեռներ անցկացնել Սարյանի կտավների ու Չարենցի բանաստեղծությունների միջև: Առանձնահատուկ նշանակույթուն ունի «Հայաստան» կտավը, որտեղ, կարծես բառ առ բառ պատկերված է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Չարենցի ընտանիքից շնորհանդեսին ներկա էր Արմեն Չարենցը:
Հիշեցնենք, նաև, որ տարիներ առաջ, երբ հայտարարվեց ՀՀ նոր օրհներգի մրցույթ, Տիգրան Մանսուրյանը ներկայացրեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին նաև տեսանյութեր, որտեղ ներկայացված էին մեր մեծերի խոսքերը Չարենցի մասին: