Լեդի Գագան ասել է, թե ինչպես է զգում իրեն բեմից ընկնելուց հետո

Հայտնի երգչուհի Լեդի Գագան Լաս Վեգասում տեղի ունեցած համերգի ընթացքում  հայտնվել է անհարմար իրավիճակում. երգչուհին երկրպագուներից մեկին բեմ է հրավիրել, պարել է նրա համար, ապա նետվել է երկրպագուի գիրկը, ով չկարողանալով պահել գեղեցկուհուն՝ ընկել է բեմից:
Սոցիալական կայքերում կայծակնային արագությամբ հրապարակվեց այն տեսանյութը, որտեղ մանրամասն երևում է՝ ինչպես է Լեդի Գագան ընկնում բեմից:
Համերգից հետո լրագրողները կարողացել են պարզել, որ երկրպագուն լուրջ վնասել է ձեռքն ու տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Լեդի Գագային ոչինչ չի պատահել. ընկնելուց հետո երգչուհին անմիջապես բարձրացել է բեմ ու շարունակել է ելույթը:
Սակայն երգչուհին իր ստեղծագործական թիմի խորհրդով հետազոտվել է, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ փոքրիկ վնասվածք է ստացել պարանոցի հատվածում, սակայն նա հանգստացրել է երկրպագուներին՝ տեղադրելով այս զվարճալի լուսանկարն ու հավատացնելով, որ իրեն լավ է զգում: