Օլգա Բուզովայի և նրա՝ ազգությամբ հայ սիրեցյալի ռոմանտիկ լուսանկարը

Արդեն եթերում է Տիմուր Բատրուդինովի և Օլգա Բուզովայի մասնակցությամբ «Պլան Բ» հեռուստածրագիրը, որտեղ երկու հեռուստաստղերն աշխատում են գտնել իրենց համար երկրորդ կես, սակայն մինչև հաղորդման մեկնարկը Օլգան Իտալիայում վայելում էր իր հանգիստը Դավիթ Մանուկյանի հետ, ով նկարահանվել է երգչուհու «Լայքեր» տեսահոլովակում:

Երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել իր և Դավիթի սիրավեպը:
Վերջերս համացանցում տարածվեց նաև նրա և Դավիթի լուսանկարը. պապարացիներին հաջողվել է լուսանկարել նրանց միասին: Դավիթ Մանուկյանը երիտասարդ բլոգեր է, ով ընդամենը 2 տարում կարողացել է ինստագրամյան էջում մի քանի միլիոն հետևորդ ձեռք բերել և դառնալ համացանցի աստղ։
Շաբաթներ առաջ Բուզովան խոսել էր իր և Դավիթի սիրավեպի մասին:

Օլգան անկեղծացել էր՝ պատմելով, որ իր գործընկերների մեջ շատ են ազգությամբ հայ տղամարդիկ, որոնց տաքարյունությունն ու ուժեղ էներգետիկան հնարավոր չէ չսիրել, սակայն երգչուհին հավատացրել էր, որ իր և հայ բլոգերի միջև գործնական հարաբերություններից բացի այլ բան չկա:
«Դավիթի հետ նկարահանման ընթացքում աշխատանքները հրաշալի էին։ Մեր միջև այնպիսի կապ ստեղծվեց, որ հնարավոր եղավ տեսահոլովակը նկարահանել ընդամենը մեկ օրում։ Բոլորիս համար ամեն բան ստացվեց հեշտ և միանգամից»,- պատմել էր երգչուհին։