Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի համար երեք վերջաբան է նկարահանվել՝ սյուժեի արտահոսքից խուսափելու համար

Գործակալ 007-ի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի համար նկարահանվել է երեք տարբեր վերջաբան՝ սյուժեի արտահոսքից խուսափելու համար։

Ըստ լուրերի՝ անգամ ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը տեղյակ չէ՝ որ վերջաբանն է ներառվելու ֆիլմի վերջնական տարբերակում: Այդ մասին հայտնի է միայն ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագային:

Նշենք, որ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում բախվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում: