Նարե Համբարձումյանը հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Նորաթուխ մայրիկ Նարե Համբարձումյանը հաճախ է կիսվում իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներով, որոնք միշտ արժանանում են երկրպագուների ջերմ խոսքերին ու մեկնաբանություններին։
Իր փոքրիկ որդու հետ հաղորդավարուհին ունի տասնյակ լուսանկարներ, սակայն այսօր նա առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը։
Տղան ունի գեղեցիկ կապույտ աչքեր ու հրաշալի ժպիտ։
«Իմ սեր»,- մակագրել է որդու լուսանկարը Նարեն։