Լիլիթ Հովհաննիսյանը խոսել է իր անվան շուրջ պտտվող կեղծ լուրերի մասին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը վերջերս բավականին ակտիվ քննարկվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից։
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել շաբաթներ առաջ, որի համաձայն՝ հայկական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչ ոչ մի դրամ հարկ չեն վճարել և բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ թվում նշվել էր նաև հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, սակայն երգչուհու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը, ով նաև նրա պրոդյուսերն է, վստահեցրել էր, որ հայտարարությունը ոչ մի կապ չունի Լիլիթի հետ:
«Ես և Լիլիթը վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ենք լինում՝ հաշված օրեր: Լիլիթը համերգներ ունի աշխարհի ավելի քան 70 քաղաքներում և ֆիզիկապես չի կարող այստեղ ներկա գտնվել»,-ասել էր Վահրամ Պետրոսյանը:
Իսկ հիմա Լիլիթ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է իր անվան շուրջ պտտվող կեղծ լուրերի մասին։
Շշուկներ էին տարածվել, որ երգչուհու համերգները Ռուսասատանում, Ղազախստանում և Ուկրաինայում չեղարկվել են։ Լիլիթը հավատացրեց, որ այդ շշուկները սուտ են և խոստոցավ, որ շատ շուտով արդեն կհանդիպի երկրպագուների հետ հենց այդ քաղաքներում համերգների ժամանակ։