Տիմատիի որդու առաջին լուսանկարները

Անաստասիա Րեշետովան օրեր առաջ է որդի պարգևել Տիմատիին, և արդեն իր ինստագրամյան էջում  նա հաճախ է կիսվում փոքրիկի հետ լուսանկարներով կամ տեսանյութերով:
Իր միկրոբլոգուն Անաստասիան կիսվում է խորհուրդներով ու փորձառությամբ մյուս բոլոր մյարիկների հետ: Վերջերս գեղեցկուհին խոստովանեց, որ փոքրիկի Ռատմիրին հանսգտացնում է Yiruma կոմպոզիտորի ստեղծագործությունների շնորհիվ:
Րեշետովան ինստագրամյան հետևորդների հետ նաև քննարկում է՝ ինչպես հղիությունից հետո ազատվել ավելորդ քաշից: Նա խոստովանում է, որ արդեն խուճապի է մատնվել, որովհետև ոչ մի կերպ չի կարողանում նիհարել:
Լրագրողները Անաստասիայի հետ զրույցում հետաքրքրվել են՝ արդյոք շփվում է նա Տիմատիի նախկին կնոջ և դստեր մոր՝ Ալյոնա Շիշկովայի հետ, չէ որ մոդելը փորձ ու հմտություններ ունի, որոնք կարող է հաղորդել նորաթուխ մա,յրիկին, սակայն Անաստասիան հավատացրել էր, որ Շիշկովայի հետ ինքը ոչ մի շփում չունի: