Այսօր նշվում է Հելոուինը - Showbiz.am

Այսօր նշվում է Հելոուինը

By

Հելոուինը համաշխարհային տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում:

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։

Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի՝ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ Այդպես այն ժամանակ կոչում էր Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն։ Թեև All Hallows արտահայտությունը հանդիպում է նաև հին անգլերենում, գրավոր աղբյուրներում՝ All-Hallows-Even արտահայտությունը մինչ 1556 թվականը չի հանդիպում։

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին։ Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունը, որն ընթանում էր բերքահավաքի ժամանակ, մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը Հելոուինի հետ որևէ սերտ կապ չուներ։

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը։

Հայաստանում Հելոուինի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ. ոմանք նշում են, որ այն հայկական տոն չէ և այն տոնելը սխալ է, իսկ ոմանք էլ սիրով տոնում և տարբեր խնջույքներ են կազմակերպում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Գարիկն ընդհանրապես գումար չուներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իրենց համատեղ կյանքի առաջին տարիների մասին

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում հայտնվել է «Конечно Вася» շոուի նոր թողարկումը, որի ընթացքում հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը`...
Ավելին