«Kendall + Kylie» բրենդը ներկայացրել է լողազգեստների իրենց հավաքածուն

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները քրոջ` Քենդալի հետ արդեն 2 տարի է զբաղվում է «Kendall + Kylie» բրենդի առաջխաղացմամբ: Քույրերն օրերս ներկայացրել են լողազգեստների իրենց նոր հավաքածուն, որն անչափ դուր է եկել նորաձևության սիրահարներին ու անգամ քննադատներին:

Քայլի Ջեններն իր ինստագրամյան էջում ներկայացրել է կադրից դուրս մնացած լուսանկարներ իր և Քենդալի մասնակցությամբ:
Նորաձևության քննադատները, սակայն, հաճախ են «Kendall + Kylie» բրենդի արտադրանքը համարում անորակ և անճաշակ: Ապրանքանիշի հաջողությունը պայմանավորված է Քարդաշյանների փառքի ու ճանաչման հետ:
Ջենները պատրաստվում է 2020 թվականին հիմնել իր նորաձևության տունը: Լրագրողների հետ զրույցներում աղջիկը խոստովանել է, որ համոզված է` տարիներ անց իր բրենդը լավագույններից մեկն է դառնալու ոլորտում: