Դիանա Գրիգորյանը «Անհասցե ծնվածներ»-ի բարձր վարկանիշի և դրա վերաբերյալ առողջ քննադատությունների մասին

Դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը բավականին ակտիվ է իր Ինստագրամի էջում և հաճախ է նորություններով հանդես գալիս։
Այս անգամ էլ դերասանուհին որոշել է անդրադառնալ իր «Անհասցե ծնվածները» հեռուստասերալին, որը հեռարձակվում է Արմենիա հեռուստաընկերությամբ։ Դերասանուհին իր ինստագրամյան էջի Stories բաժնում մի լուսանկար է հրապարակել, որում հայտնել է, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը  բավականին բարձր վարկանիշ ունի, ինչի համար էլ անչափ շնորհակալ է հեռուստադիտողին։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը նշել է, որ իրենք անդադար աշխատում են, հոգնում, սակայն իրենց հավատարիմ հեռուստադիտողների համար կրկին էներգիայով ու եռանդով են լցվում։