«Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք». Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ընտանեկան խնդիրները հաղթահարելու բանաձևը - showbiz.am

«Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք». Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ընտանեկան խնդիրները հաղթահարելու բանաձևը

By

Դերասան Վահագն Խաչատրյանն ու իր դերասանուհի կինը՝ Լուսին Վարդանյանը, սպասում են իրենց երկրորդ երեխային: Ամուսիններն արդեն ունեն 6-ամյա դուստր՝ Ռուզաննան, ով նույնպես անհամբերությամբ է սպասում փոքրիկի լույս աշխարհ գալուն։

Նշենք, որ Լուսինը, նախկինում խոսելով իր դստեր ու դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի մասին, ասել էր․ «Վեց տարի մեր ընտանիքում ուշադրությունը միայն Ռուզաննայինն է եղել, հիմա էլ ամեն ինչ անելու ենք հետագայում ուշադրությունը հավասարաչափ բաժանելու համար»։

Լուսինը իր և ամուսնու հարաբերությունների ու դրանց դժվարին ընթացքի մասին խոսելիս ասել է, որ իրենք աշխատում են չհիշել այդ դրվագը և թողել անցյալում: «Մեր հարաբերություններում նախկինում շատ էր ռոմանտիկան, ինչի արդյունքում դժվարության բախվելիս թողնում, հեռանում ես, որովհետև պատրաստ չես դրան: Հիմա մենք ավելի հասուն ենք: Հիմա շատ դեպքերում իրար հասկանում ենք, իսկ նախկինում կհեռանայինք, մեծ պատերազմ դուրս կգար: Լինում են խնդիրներ, բայց դա չի բերում բաժանության, անհամեմատ ավելի հանգիստ ենք, հարցերին ծայրահեղ չենք արձագանքում:  Այն ժամանակ էլ էինք հասուն՝ մեզ ոչ ոք չի ծանոթացրել, ստիպելով չենք ամուսնացել, հակառակը՝ պայքարել ենք մեր ամուսնության համար, արդյունքում ունենք մեր տունը, մեր ընտանիքը: Ուղղակի պետք է թեթև ապրել, իրար սիրել, հարգել, հաշվի նստել իրար հետ և ամեն ինչ հրաշալի կլինի» ,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է դերասանուհին։

Դերասանուհին նաև կարևորել է հարաբերություններում որևէ բան սովորական չդարձնելու գործոնը: նա շեշտել է, որ ռոմանտիզմը պետք է լինի զույգի առօրյայում՝ անկախ հանգամանքներից ու տարիներից։

Երկրորդ բալիկի ծնունդը, ըստ Լուսինի, իրենց հարաբերություններին նոր գույն կհաղորդի. «Երկրորդ բալիկն էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները, նրա ծննդով մեր երջանկությունն ավելի շատ կլինի: Ցավալի է, երբ մարդիկ երեխա ունեն և բաժանվում են, սակայն զույգին միացնողը միայն երեխան չպետք է լինի. սխալ է անտանելի ձևով ապրել, անգամ երբ երեք կամ չորս երեխա ունեք»:

Դերասանուհին անդրադառնալով իր դերասանական կարիերային նշել է, որ նախկինում առաջարկներն ընդունել-չընդունելու հարցում սահմանափակված է եղել, երբ ամուսինը ծառայում էր բանակում: Լուսինի խոսքով՝ այն ժամանակ դրան նորմալ էր վերաբերում՝ չնայած կարիերայի համար կարևոր առաջարկներ է բաց թողել:

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ