Աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար - showbiz.am

Աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար

By
  • Խոյեր․
    Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենում բազմաթիվ գործերի զարգացման վրա:
  • Ցուլեր
    Ֆինանսական վիճակը կայուն է, այնպես որ կարելի է երկարաժամկետ ներդրումների մասին մտածել: Օրը հարմար է անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական դրական փոփոխություն լինի, անգամ` եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:
  • Երկվորյակներ
    Օրը կարծես հատուկ ստեղծված է աշխատելու համար: Ձեր թափած ջանքերի համար դուք կստանաք արժեքավոր պարգև, ընդ որում` ավելի թանկ, քան սպասում էիք: Օրը հարմար է ուսման, մտահորիզոնն ընդլայնելու, որակավորումը բարձրացնելու համար` կարելի է գրանցվել ամենատարբեր կուրսերի, սեմինարների, վարպետական դասերի:
  • Խեցգետիններ
    Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:
  • Առյուծներ․
    Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:
  • Կույսեր․
    Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:
  • Կշեռքներ
    Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:
  • Կարիճներ
    Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:
  • Աղեղնավորներ
     Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:
  • Այծեղջյուրներ
    Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:
  • Ջրհոսներ.
    Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:
  • Ձկներ
    Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղերի սրտով են:

 

 

 

 

 

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ