Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան նվերներով է վերադարձել Մինսկում կայացած համերգից. նա որպես նվեր ստացել է կոնֆետներ, շքանշան և երեք պարկ կարտոֆիլ:
Ի դեպ, կարտոֆիլը երգչուհուն նվիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լրագրողները տեղեկացրել են Պուգաչովային, որ այդպիսի նվեր Լուկաշենկոն տալիս է միայն ընտրյալներին: Բելառուսի նախագահը Պուգաչովայի երկրպագուն է:
Էստրադային աստղը պատրաստվում է կրկին այցելել Բելառուս, ամենայն հավանականությամբ՝ ամռանը: Բելառուսների մասին երգչուհին արտահայտվել է մեծ ջերմությամբ՝ նշելով, որ բելառուսները շատ ջերմ, լուսավոր և բարին կամեցող մարդիկ են: