Ինստագրամը սկսել է թաքցնել հրապարակումների հավանումների քանակը

Սոցցանցերում մարդիկ ցանկանում են կենտրոնոնալ ոչ թե հրապարակման հավանումների քանակի, այլ բովանդակության վրա: «Այսօրվանից մենք բոլոր երկրներում ընդլայնում ենք փորձարկումների ռեժիմը: Եթե այն ձեզ վրա նույնպես տարածվել է, ուրեմն այլևս չեք տեսնի լուսանկարների և տեսանյութերի հավանումների ու դիտումների քանակը»,- ասվել է Ինստագրամ սոցիալական կայքի Թվիթերում արված գրառման մեջ:

Ընկերությունից հաղորդել են, որ այդ գործառույթը փորձարկել են մի շարք երկրներում՝ ներառյալ Բրազիլիան, Իտալիան և Կանադան․ արդյունքները դրական են եղել։

Սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսսերին բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ հրապարակումների հավանումները թաքցնելը. դա արվելու է «սոցիալական ճնշումը» քչացնելու, միջավայրը  «քիչ մրցակցային» դարձնելու, ինչպես նաև օգտատերերին առաջին հերթին բովանդակության վրա կենտրոնանալ դրդելու նպատակով: