2020-ին կներկայացվի «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը` բաղկացած 26 սերիայից

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան 2020-ին կներկայացնի խորհրդային արտադրության ամենահայտնի և սիրված մուլտսերիալներից մեկի` «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը: Այս մասին հայտնել է կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևան:

«Սոյուզմուլտֆիլմ»-ի հերոսների հոբելյանական` 50-րդ ամյակի առթիվ սկսում ենք «Դե՛, սպասիր»-ի նոր սերիաների արտադրությունը»,- ասել է Յուլիանա Սլաշչևան և տեղեկացրել, որ կներկայացվի 26 սերիա, որոնց ցուցադրությունը կսկսվի արդեն 2020 թվականի գարնանը: