«Ջոկերի» ստացած հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարը

Վարձույթի դուրս գալուց հետո «Ջոկեր» ֆիլմը ամբողջ աշխարհում 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է ապահովել դրա ստեղծողներին։ Ընդ որում՝ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է ընդամենը 62,5 միլիոն դոլար։

Հասույթից մոտ 300 միլիոն դոլարը «Ջոկերը» ստացել է ամերիկյան վարձույթում, մնացած 700 միլիոնը՝ աշխարհի բոլոր ծայրերում։

Այս ցուցանիշով ֆիլմը դարձել է երրորդը այն ֆիլմերի թվում, որոնք հատել են մեկմիլիարդանոց սահմանը՝ չլինելով երկու խոշոր ընկերությունների՝ Disney և Universal ընկերությունների արտադրանք։

Մինչ այս նույնպիսի արդյունքներ էին ապահովել «Ակվամենը» (Warner Bros) և «Սարդ-մարդը․ տանից հեռու» (Sony)։