Victoria’s Secret-ի ադամանդյա կրծկալն իր տեսակով միակն է աշխարհում

Victoria’s Secret-ի ադամանդյա կրծկալը հեղափոխություն կատարեց նորաձևության ոլորտում դեռ 2018 թվականին՝ աշխարհահռչակ բրենդի ցուցադրության ժամանակ:
Մինչ այս հագուստները պարզապես զարդարվում էին թանարժեք քարերով, իսկ բրենդը որոշեց մոդելավորել հագուստ բացառապես ադամանդներից: Կրծկալի համար անհրաժեշտ են եղել 2500 ադամանդ:

Բրենդի դիզայներները որոշել են էլ ավելի կատարելագործել մոդելը՝ 2020 թվականին ներկայացնելով նաև ադամանդյա գիշերազգեստ, որը բաղկացած կլինի 21 հազար ադամանդից:
Տարիներ առաջ ուշադրության կենտրոնում էր Victoria’s Secrets ապրանքանիշի ստեղծած կրծկալը. այն արժեր 12.5 միլիոն դոլար: Այս թանկարժեք իրը զարդարված է 3900 ադամանդով և ռուբինով: