Ջենիֆեր Լոպեսն անակնկալ ունի իր երկրպագուների համար

      Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն հայտնի երգչուհի և դերասանուհի է, այլ նաև բավականին հաջողակ գործարար: Գեղեցկուհին արդեն 17 տարի է, ինչ ակտիվ աշխատում է գեղեցկության ոլորտում, նրա բրենդը զբաղվում է կոսմետիկ և խնամքի միջոցների արտադրությամբ:
      Օրերս Լոպեսի բրենդը ներկայացրեց օծանելիքների նոր հավաքածու:
«Promise» հավաքածուի օծանելիքների բույրերը բավականին ինքնատիպ են. դրանք ունեն սև թեյի, պիոնի, սև հաղարջի և թուրքական վարդի բույրեր: Բույրի հեղինակը հենց Ջենիֆեր Լոպեսն է: Օծանելիքը բավականին թանկարժեք է:

Երգչուհին նկարահանվել է նաև «Promise» օծանելիքի գովազդում, իսկ իր ինստագրամյան էջում կիսվել է նկարահանման հրապարակից սեքսուալ ու գայթակղիչ լուսանկարներով: Օծանելիքի գովազդի համար նախատեսված լուսանկարների հեղինակները աշխարհահռչակ լուսանկարիչներ են` Ինեզ Վան Լամսվերդենն ու Վինուդ Մատադինը:
     Լոպեսի պնդմամբ՝ օծանելիքը եկել է փոխարինելու բնական ծաղիկներին և այսուհետ տղամարդիկ կարող են իրենց կանանց գեղեցիկ ծաղկեփնջի փոխարեն նվիրել «Promise»: