Կրքոտ ու զգացմունքային. Քրիստինա Եղոյանն ու Կարեն Ասլանյանը զարմացրել են բոլորին

Դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանը կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել երկրպագուների մի մեծ բանակ:
Իր ինստագրամյան բազմաթիվ հետևորդներին Քրիստինան պարբերաբար ուրախացնում է նոր հետաքրքիր լուսանկարներով՝ կիսվելով իր կյանքից ու աշխատանքից հետաքրքիր մանրամասներով:
Շուտով կկայանա երգչուհու տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Երկու սիրտ» երգի հիման վրա: Սեր, սպանություն, դրամա. տեսահոլովակի սյուժեն բավականին հետաքրքիր է: