Սարսափելի մանրամասներ են պարզվել Juice Wrld-ի մահվան դեպքից

Ամերիկացի ռեփեր Juice WRLD-ը (իրական անունը՝ Ջարեդ Հիգինս) մահացել է։ Երգիչը  21 տարեկան էր։ Այս մասին հայտնել է TMZ լրատվականը՝ հղում անելով  իրավապահ մարմինների աղբյուրներին։

Երգչի մոտ սրտի նոպան տեղի է ունեցել Չիկագոյի միջազգային օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր կիրակի առավոտյան, Կալիֆոռնիայից։ Երբ բժիշկները հասել են դեպքի վայր, նա դեռևս գիտակից է եղել, սակայն բերանից արյուն է հոսել։ Ռեփերին անհապաղ հոսպիտալացրել են, որտեղ նա մահացել է։

Ռեփերի Juice Wrld-ի մասնավոր ինքնաթիռում ավելի քան 30 կգ մարիխունա են հայտնաբերել։ Ըստ TMZ-ի տեղեկությունների՝ մահվանից կարճ ժամանակ առաջ նա անհյատ ծագման հաբեր է ընդունել՝ ենթադրաբար դրանք իրավապահներից թաքցնելու նպատակով:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները հարցաքննել են մարդկանց, որոնք հիփ-հոփ կատարողի հետ օդանավում են եղել և պարզել են, որ մահվանից կարճ ժամանակ առաջ նա մի քանի «անհայտ հաբ» է ընդունել։