Հայտնի է դարձել, թե ովքեր են խաղալու «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունում - Showbiz.am

Հայտնի է դարձել, թե ովքեր են խաղալու «Տանը մենակ» ֆիլմի շարունակությունում

By

Հայտնի է դարձել, թե ովքեր են նկարահանվելու «Տանը մենակ» հանրահայտ սուրբծննդյան կատակերգության շարունակությունում:

Ինչպես ներկայացնում է Metro-ն, նոր ֆիլմում կնկարահանվեն Արչի Յեթսը, Էլլի Կեմպերը և Ռոբ Դիլենին: Յեթսը հանրաճանաչ է դարձել «Նապաստակ Ջոջո» ֆիլմի թողարկումից հետո:

Հաղորդվում է նաև, որ երիտասարդ դերասանը չի մարմնավորի Մակոլեյ Կալկինի հերոսին՝ Քևինին: Նոր ֆիլմը ներկայանալու է որպես առանձին պատմություն:
Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ում են մարմնավորելու մյուս երկու դերասանները: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Դեն Մեյզերը: Նկարահանումները պետք է սկսվեն 2020-ի փետրվարին:
Ֆիլմի շարունակությունը նկարահանելու մտադրության մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ