Աստղեր, ովքեր գիշերային ակումբներում զբաղվել են 18+ պարերով

Բազմաթիվ սիրված ու ճանաչված աստղեր, ովքեր հիմա գտնվում են Forbes-ի առաջատար հորիզոնականներում, երիտասարդ տարիքում տաժանակիր աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան գումար վաստակել գոյատևելու համար: Սակայն ոմանք էլ թաքցնում են երիտասարդ տարքիում ունեցած իրենց աշխատաքային փորձը՝ բարդույթավորվելով կամ զղջալով անցյալում կատարած իրենց այդ ընտրության համար:

Հոլիվուդյան գլխավոր սրտակերներից մեկը՝ Քրիս Պրետը, 18 տարեկանում զբաղվել է մերկապարով՝ աշխատելով գիշերային ակումբներում:
Հաջորդ հայտնի աստղը Լեդի Գագան է, ով երիտասարդ տարիքում աշխատել է գիշերային ակումբում: Երգչուհին այդ մասին խոստովանել է հարցազրույցներից մեկի ընթացքում՝ արդարանալով, որ գումար չուներ ուսման վարձը վճարելու համար, իսկ կրթաթոշակ ստանալ նրա մոտ չէր ստացվում:

Քարդի Բին նույնպես պատկանում է մերկապարով զբաղվող աստղերի շարքին, սակայն այս աստղը գիշերային ակումբներում աշխատել է ոչ միայն երիտասարդ տարիքում, այլ նաև հայտնիություն ձեռք բերելուց հետո: Մերկապարը Քարդի Բին համարում է արվեստ, որով ոչ բոլոր աղջիկները կարող են զբաղվել:
«Ոչ բոլորին է տրված գեղեցիկ մարմին, ճկունություն ու խարիզմա: Բոլորը չէ, որ կարող են կատարել այդ բարդ աշխատանքը»,- ասել է երգչուհին հարցազրույցներից մեկում: