Ջեյմս Քեմերոնը ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար»-ը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ - showbiz.am

Ջեյմս Քեմերոնը ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար»-ը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ

By

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը վստահ է, որ «Ավատար» ֆիլմի շարունակությունը գերազանցելու է Marvel կինոստուդիայի ֆիլմերի դրամարկղային մուտքերի ռեկորդը: Նա նաև ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար» ֆիլմը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ։

Քեմերոնի կարծիքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի հանդիսատեսը հիշի 2009 թվականին թողարկված ֆիլմի սյուժեն:

Ռեժիսորը հայտնել է, որ թեև հարգում է Marvel կինոստուդիային և մեծ բավականություն է ստացել նրանց «Վրիժառուները: Վերջնախաղ» ֆիլմից, սակայն միանգամայն վստահ է, որ «Ավատար 2»-ը գերազանցելու է կինոստուդիայի գրանցած դրամարկղային մուտքերի ռեկորդները:

ԱՄՆ-ում «Ավատար 2» ֆիլմն էկրաններին կբարձրանա 2021 թվականի վերջին: Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգտոնը, Զոյի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Մուռ Ջոելը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

BBC-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում (տեսանյութ)

BBC News-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Առողջապահության համաշխարհային քաղաքականության...
Ավելին