Լերա Կուդրյավցևային հոսպիտալացրել են

Լերա Կուդրյավցևան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է հիվանդանոցից լուսանկարով և խոստովանել է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ սարսափելի ծանր վիճակում է:
Պարզվում է 15 տարի առաջ Կուդրյավցևան իմպլանտներ է տեղադրել կրծքերի մեջ, որոնք պատռվել են, և հաղորդավարուհու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն ու հեմատոմաներ են առաջացել:

«Տարիներ առաջ, երբ ես դիմում էի պլաստիկ վիրահատության, բժիշկս ինձ հավատացնում էր, որ դրանք ինձ կծառայեն մինչ կյանքի վերջ: Սակայն վերջին ամիսներին ինձ մոտ ուժեղ ցավեր էին սկսվել: Ինձ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության, հետո ՄՌՏ-ի և պարզվեց, որ ձախ իմպլանտը պատռվել է:

Ես կիսվում եմ ձեզ հետ այս ցավալի պատմությամբ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դիմել նման վիրահատության լավ մտածեն և գիտակցեն, որ հետագայում կարող են լուրջ հետևանքների առաջ կանգնել: Եթե իմ հրապարակումը գոնե մի քանի աղջկա պաշտպանի իմպլանտների տեղադրումից, նշանակում է՝ զուր չէր իմ անկեղծությունը»,- գրել է Կուդրյավցևան: