Մոնտանայից մինչև Փարիզ․ որտեղ են Թրամփն ու նրա երեխաներն անցկացրել Սուրբ ծնունդը (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմազավակ հայր է, որին միշտ չէ, որ հաջողվում է Սուրբ ծննդի կապակցությամբ մի հարկի տակ հավաքել իր երեխաներին։

Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, որը հրեայի հետ ամուսնության արդյունքում կրոնափոխ է եղել և տարիներ ի վեր չի տոնում Սուրբ ծնունդը, մեկնել է Փարիզ, որտեղից մի քանի ուշագրավ լուսանկարներով է կիսվել։
Իվանկան իր թվիթերյան հետևորդներին շնորհավորել է կաթոլիկների տոնի կապակցությամբ։
Հայտնի է, որ շաբաթվա վերջին Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ կմեկնի Թրամփի ընտանեկան կալվածք՝  «Մար ա Լագո»՝ միանալով ընտանիքի մյուս անդամներին։

Ինչ վերաբերում է նախագահին և առաջին տիկնոջը, ապա նրանք իրենց որդու՝ Բարոն Թրամփի հետ արդեն «Մար ա Լագո» են մեկնել։
Նրանց է միացել Թրամփի որդիներից մեկը՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։
Մինչդեռ Էրիկ Թրամփը կնոջ և չորս երեխաների հետ նախընտրել է Սուրդ ծնունդը նշել Հյուսիսային Կարոլինայում՝ կնոջ ծնողների հետ։
Նախագահի մյուս դուստրը՝ Տիֆանին, տոնը նշում է Մոնտանայում՝ մոր հետ։