«Մեր առաջին տոնածառը». Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը միասին են զարդարել իրենց տոնածառը (տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք, երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը դեկտեմբերի 12-ին ամուսնացել են: Զույգը պսակադրությունից անմիջապես հետո մեկնել է հարսանեկան ճանապարհորդության և միայն վերջերս են ամուսինները վերադարձել այնտեղից:

Արփին իր Ինստագրամի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու հետ միասին զարդարում իրենց տան գեղեցիկ տոնածառը:
«Մեր առաջին տոնածառը»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Արփի Գաբրիելյանը:

https://www.instagram.com/p/B6s-IhaHf__/?utm_source=ig_web_button_share_sheet