Հայտնի են 2019-ի կինոյում 10 ամենահայտնի աստղերը

IMDb-ը հրապարակել է ամենահայտնի արտիստների վարկանիշը՝ ելնելով որոնման արդյունքներից: Տվյալները հայտնվել են պորտալի պաշտոնական էջում:

Վարկանիշում առաջին տեղում է հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը: 2019-ին աստղը նկարահանվել է «Կապիտան Մարվել» ֆիլմում և հայտնվել Avengers: Final-ում:

Լարսոնը հանրաճանաչ է դարձել 2015-ին «Սենյակ» կինոնկարում լավագույն կանացի դերի համար «Օսկար» մրցանակին արժանանալուց հետո:

Երկրորդ տեղում է Boys սերիալի 25-ամյա աստղը՝ Էրին Մորարիարտին, երրորդում՝ 33-ամյա Էմիլիա Քլարկը:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Նաոմի Սքոթը «Ալադդինից», Դաքրե Մոնթգոմերին՝ Stranger Things-ից, Զակարի Լիվայը «Շազամ» կինոնկարից, Կիանու Ռիվզը, Ռոզա Սալազարը՝ Alita Battle Angel ժապավենից. տասնյակը եզրափակել է Joker ֆիլմի գլխավոր դերասան Խոակին Ֆենիքսը: