Դուեյն Ջոնսոնի հայ կինը վթարի է ենթարկվել

47-ամյա դերասան Դուեյն Ջոնսոնը 34-ամյա գեղեցկուհի Լորեն Հեշիանի հետ իր հարաբերություններն օրինականացրել է ամիսներ առաջ:

Սիրահարներն իրենց ամուսնության արարողությունն անցկացրել էին Հավայան կղզիներում: Զույգն արդեն հանդիպում էր 12 տարի, Դուեյնն ու Լորենն արդեն երկու երեխա ունեն՝ Ժասմինն ու Թիանան:
Օրերս պարզվեց, որ դերասանի՝ հայկական արմատներ ունեցող կինը քրոջ հետ ավտովթարի է ենթարկվել:

Բարեբախտաբար, նրանց ոչինչ չի պատահել, տուժել է միայն մեքենան՝ 75 հազար դոլար արժողությամբ «Cadillac Escalade»-ն, որը հենց Դուեյնն էր նվիրել :
Եվ իհարկե, Դուեյնը կվճարի ամեն ինչի համար.հիշեցնենք, որ նա ամենաբարձր վարձատրվող դերասաններից է։