Ջոնի Դեպին տեսել են նոր սիրեցյալի հետ

56 տարեկան Ջոնի Դեպը 24 տարեկան ռուս սիրեցյալից՝ մոդել և պարուհի Պոլինա Գլենից բաժանվելուց հետո, կարծես թե, հաղթահարել է ընկճախտը և արդեն նոր սիրեցյալ ունի:

Վերջերս հոլիվուդյան աստղին տեսել են մեկ այլ սևահերի հետ: Պապարացիներին հաջողվել է զույգին լուսանկարել Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորանից դուրս գալիս:

Նշենք, որ դերասանի և Պոլինա Գլենի հարաբերույթունները շատերը բավականին լուրջ էին համարում և մտածում էին, որ նրանք շուտով կամուսնանան։ Սակայն զույգը նախորդ տարվա նոյեմբերին բաժանվեց։