Էշլի Գրեմը երեխա է ունեցել

Էշլի Գրեմը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր փարթամ ու սեքսուալ կազմվածքի շնորհիվ՝ դառնալով առաջին plus size մոդելը,ամիսներ առաջ օրինականացրելէ իր հարաբերությունները օպերատոր Ջասթին Էրվինի հետ, ում շուտով երեխա է պարգևելու:
Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գրեմը շուտով որդի է ունենալու:

Լրագրողների հետ զրույցում գեղեցկուհին խոստովանել է, որ ցանկանում է երեխային յուրօրինակ անուն տալ, որովհետև համոզված է, որ նա հայտնի մարդ է դառնալու:
Հունվարի 21-ին մոդելը լույս աշխարհ է բերել առաջնեկին։
Մոդելն առայժմ չի նշել երեխայի անունը։

Լրագրողների հետ հարցազրույցում Էշլի Գրեմը պատմել է, որ հղիության ընթացքում չի հրաժարվում ինտիմից:
«Ամուսինուս հետ փորձում ենք հաճախ սիրով զբաղվել, քանի որ դա բարձրացնում է տրամադրությունը և ազդում կյանքի ընդհանուր տոնուսի վրա։ Ես ինձ ավելի երջանիկ, եռանդուն ու ակտիվ եմ զգում, ես չեմ ուզում դա թաքցնել»,-ամերիկյան ELLE ամսագրին պատմել էր Էշլին։