Ժամանակակից Սոֆի Լորեն. Ջեննիֆեր Լոպեսը հիացրել է երկրպագուներին

Ջենիֆեր Լոպեսի անունը վերջին ժամանակներում հաճախ է շրջանառվում լրատվամիջոցների կողմից:
Հունվարի սկզբին ակտիվ քննարկվում էր նրա ֆիասկոն «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, իսկ հետո նրա լուքը չգոհացրեց նորաձևության քննադատներին Critics’ Choice Awards-ի ընթացքում:

Այժմ գեղեցկուհին ակտիվ համագործակցում է հայտնի լուսանկարիչների հետ՝ հայտնվելով հեղինակավոր ու անվանի ամսագրերի շապիկներին:
Օրեր առաջ Լոպեսը ներկայացրել է Versace-ի նոր հավաքածուն, իսկ հունվարի 20-ին պարզ դարձավ, որ երգչուհին դարձել է Guess աշխարհահռչակ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը:
Լոպեսի լուսանկարները խենթացրել են երկրպագուներին: Նրան համեմատել են Սոֆի Լորենի հետ: