«Առողջության իմ 7 կետն այսօր». Նազենի Հովհաննիսյան

Այնքան շատ է վատը, չարը, հուսահատը, օդում ասես խտացրած տխրություն ու անելանելիություն լինի… պետք է ԹԱՓ ՏԱԼ, թոթափել բարկություններն ու նեղվածությունները, դադարել ապրել վիրտուալ կյանքով (նեգատիվով խճողված) ու ապրել Իրականում:
Իրականում տեսնելով սիրելի մարդկանց, զբաղվելով սպորտով, առավոտյան վազելով, դե… շատ աշխատելով և շատ, անհավանական շատ կարդալով:
Առողջության իմ 7 կետն այսօր.
1. Սպորտ
2. Յոգա
3. Ընթերցանություն
4. Տանը որևէ խճողված դարակի դասավորում
5. Որոշում` չմտնել ֆեյսբուք (փոխարենը, որևէ օգտակար բանով զբաղվենք)
6. Զբաղվել սեփական հիգիենայով (մարմնի, մտքի, կյանքի)
7. Ապրել իմ կյանքն այսօր, ոչ թե սպասել կասկածելի վաղվան:
Այսօրվա համար ասյքանն էլ որ անեմ, հաստատ օրս կհաջողի