Խաբիբ Նուրմագոմեդովի և Օլգա Բուզովայի միջև թեժ պայքարը շորունակվում է

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի միջև թեժ պայքարը շորունակվում է:

ՌԴ երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան նոր ռեկորդ է սահմանել Ինստագրամի՝ ռուսական տիրույթում ունեցած հետևորդների թվով, հայտնում է 5-tv.ru կայքը:
Հունվարի 20-ին ծննդյան տարեդարձի առթիվ իր էջում նոր` «Կրակի մեջ» («В огне») երգի հրապարակումից հետո աստղի հետևորդների թիվն ավելացել է` հասնելով 19,1 միլիոնի:

Մինչ այդ ինստագրամյան հետևորդների ցուցանիշով Ռուսաստանում լավագույնն էր Խաբիբ Նուրմագոմեդով՝ 18,4 միլիոն հետևորդով:
Օլգա Բուզովայի երկրպագուները և մարզասերները դարձել են հակառակորդ թիմեր և թեժ պայքարի մեջ են. յուրաքանչյուրը ցանկանում է իր կուռքին դարձնել առաջինը: