Նորզելանդացի ռեժիսոր Նիկի Կարոն հայտարարել է, որ Disney կինոստուդիայի «Մուլան» մուլտֆիլմի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում կբացակայի Մուշու վիշապի կերպարը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ռեժիսորն ասել է, որ 1998թ. նկարահանված օրիգինալ մուլտֆիլմում գլխավոր հերոսուհուն օգնող փոքրիկ վիշապը թեև անփոխարինելի է, սակայն ֆիլմում չկա:
«Կարծում եմ՝ մեր ֆիլմը պետք է շնորհակալ լինի Մուշուին նրա անփոխարինելի լինելու համար: Մենք չենք կրկնի դասականը. մեր ֆիլմում կա հոգևոր էակ, որը կապված է Մուլանի նախնիների հետ, սակայն դա Մուշուն չէ»,-բացատրել է Նիկի Կարոն:
Հայտնի է, որ մուլտֆիլմի երկրպագուներից շատերին այս լուրը տխրեցրել է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ռեժիսորական նման մոտեցումը հնարավորություն կտա ֆիլմի ստեղծողներին նոր բան ներկայացնել:
Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի մարտի վերջին