Եգոր Կրիդը Դուբայում կարիքավորներին հաց ու ջուր է բաժանել (տեսանյութ)

Երգիչ Եգոր Կրիդը մեկնել է Դուբայ, սակայն Ինստագրամի իր էջում կիսվել է ոչ թե լողավազանի մոտ կամ ծովափին արված լուսանկարներով, այլ տեղի կարիքավորների համար կազմակերպած բարեգործական ակցիայի մասին հրապարակումներով: Այս մասին գրում է muz-tv.ru կայքը:

Նրա խոսքով` այդ ամենի կազմակերպումն իրեն հաջողվել է մոտ ընկերոջ միջոցով: 25-ամյա Եգորը ջուր և պարենային ապրանքներ է բաժանել շարք կանգնած տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը շնորհակալություն է հայտնել ու սեղմել է երգչի ձեռքը:

Կրիդը հետևորդներին տեղեկացրել է, որ ակցիան տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ և զարմանք է հայտնել, որ այդպիսի հարուստ երկրում շատ են սննդի ու ջրի կարիք ունեցող մարդիկ:

«Ուզում էի ձեզ ցույց տալ Դուբայի հակառակ կողմը: Բարեկամներ, ավելի շատ բարի գործեր արեք, օգնեք, սեր տվեք, կիսվեք: Դա ախր այնքան հաճելի բան է ինչ-որ մեկին մի փոքր ավելի երջանիկ դարձնելը: Գիտեմ, երբեմն դա հեշտ չէ, բայց ձեր ընդառաջ քայլը կարող է ինչ-որ մեկի կյանքը փոխել դեպի լավը, իսկ երբեմն կարող է փրկել այն»,- գրել է երգիչը:

Երկրպագուների մեծ մասը մեկնաբանություններում աջակցել է երգչին, բայց ոմանք էլ բարկացել են, թե ինչու երգիչը նման միջոցառումներ չի կազմակերպում հայրենիքում: