«Մահվան շեմին էի». Ջասթին Բիբերը` թմրանյութերից կախվածությունը հաղթահարելու մասին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ազատվել է թմրանյութային կախվածությունից, երբ գիտակցել է, որ մահվան եզրին է հասնում, հայտնում է Daily Mail պարբերականը:

25-ամյա երգիչը պատմել է, որ առաջին անգամ մարիխուանա օգտագործել է 13 տարեկանում, որից հետո կախվածության մեջ է ընկել տարբեր թմրանյութերից:

YouTube տեսածառայությունում «Justin Bieber:Seasons» անվանումով վավերագրական ֆիլմի հերթական սերիայում խոսելով թմրանյութերից կախվածության մասին` երգիչը խոստովանել է, որ ավելի երիտասարդ տարիքում վատ շրջապատ է ընկել, սխալ արժեհամակարգ ունեցել, որի վրա աշխատելը և թմրանյութերից հրաժարվելն ավելի քան դժվար է եղել: Այդ ամենի մեջ չհայտնվելու կամ այդ ամենին ավելի լավ դիմակայելու համար ծնողների խորհուրդների ու հուշումների կարիքն է ունեցել, որը չի ունեցել ժամանակին:

Վավերագրական ֆիլմում երգչի մասին են խոսում նրա հարազատները, կինը, ընկերները, մենեջերները և այլն: