Փետրվարի 5-ը Նուտելլայի համաշխարահային օրն է

2007 թվականից փետրվարի 5-ին նշվում է Նուտելլայի համաշխարահային օրը (World Nutella Day):
Ամբողջ աշխարհում հայտնի շոկոլադե մածուկի պատմությունը սկիզբ է առել Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Պիետրո Ֆեռերո անունով հրուշակագործը քաղցրավենիքներ է պատրաստում հերթական միջոցառման համար, սակայն այնքան շոգ է լինում, որ շոկոլադը վայրկենապես սկսում է հալչել։ Այդ ժամանակ նրա գլխում մի միտք է ծագում՝ հալված շոկոլադը քսել հացին և հյուրասիրել։

Հյուրերին դուր է գալիս այս նոր դեսերտը, ինչը շատ անսպասելի էր հրուշակագործի համար։ Բազմաթիվ փորձարկումներ անելուց և տարատեսակ համեմունքներ ավելացնելուց հետո ստեղծվում է բոլորիս հայտնի շոկոլադե մածուկը՝ Nutella-ն, որն այդ օրվանից լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում։

Շոկոլադի մեկ կտորը ուտելով՝ դուք բավականաչափ էներգիա կստանաք 45 մետր անցնելու համար: Նուտելայի սիրահարների համար լավ նորություն կա. շոկոլադային դիետան լավ արդյունք է տալիս այն ժամանակ, երբ տվյալ անձի մոտ լուրջ առողջական խնդիրները բացակայում են:
Եթե ունեք խնդիրներ կապված լյարդի և երիկամների հետ, ապա այս դիետան ձեզ համար չէ:
Սրա ընթացքում հնարավոր է ազատվել 3-5 կիլոգրամ քաշից: Այն տևում է 5-7 օր:
Ամեն օր պետք է ուտել միայն 80-90 գրամ շոկոլադ:
Սակայն արդյունքի հասնելու համար դուք պետք է կրկնեք այս դիետան 3 ամսի շարունակ: