«Դրամայի թագուհիները» կամ կենդանակերպի սկանդալներ սիրող 3 նշանները

Կարիճները 3-րդ հորիզոնականում են: Նրանք շատ են սիրում ինտրիգներ ու սկանդալներ: Հիստերիա բարձրացնելը նրանց սիրելի խաղերից մեկն է: Ինչպես կարելի է անվերջ նայել կրակին կամ հոսող ջրին, այնպես էլ Կարիճների կազմակերպած սկանդալներին, որովհետև դա նրանց մոտ հիանալի է ստացվում, ինչպես մանրակրկիտ մտածված և բեմադրված ներկայացումը:

Արծաթե մեդալը բաժին է ընկնում Աղեղնավորներին՝ կրակոտ խառնվածքի համար, որն ավելի է ընգծվում նրանց բարձր ինտելեկտի ու կենսունակության շնորհիվ: Այս գործոնների համադրությունը Աղեղնավորին տղամարդկանց ինքնասիրությունը սպանող իսկական զենք է դարձնում:

Առաջին պատվավոր հորիզոնականը բաժին է ընկել Ցուլերին: Այս կանայք հազվադեպ են սկանդալային իրավիճակներ ստեղծում, բայց այնքան ճշգրիտ, որ «զոհը» դեռ վեց ամիս շատ լուռ ու ենթարկվող է լինում: Ցուլը իրեն երկար ժամանակ զսպում է, համբերում, բայց երբ համբերության բաժակը լցվում է` ամեն ինչ քամուն է տալիս: