Որտե՞ղ և ինչպե՞ս է Լյուսի Հայրապետյանը նշել ծննդյան օրը - showbiz.am

Որտե՞ղ և ինչպե՞ս է Լյուսի Հայրապետյանը նշել ծննդյան օրը

By

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը օրերս նշել է ծննդյան օրը։ Ինչի առիթով էլ մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն։

Մոդելը իր Ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել և պատմել իր հետաքրքիր հանգստից։

«Բարև Լուսնյակի կյանքեր։ Հենց այնպես չէ, որ պոկվել եմ Դոմինիկյանում ծնունդս նշելու։ Ժամանակը հետ եմ տվել,
մինչ դուք խմում եք ինձ համար, ինձ մոտ օրը նոր է սկսվել և խոստանում է լինել բուռն ու խենթ:

Հենց հիմա Սաունա կղզու վրա եմ: Այլ կերպ ասած՝ դրախտում եմ: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս:
Ինձ թվում է ես անցյալ կյանքում առանց հնարավորությունների ճամփորդ եմ եղել. ուր նայել եմ, այդ կողմ էլ գնացել եմ (բարի մարդկանց օգնությամբ)։
Եղել եմ աշխարհի երջանիկը ու շնորհակալը, դրա համար էլ մեծ բաժինը մնացել է այս կյանքին։

Հիմա շնորհավորանքներից՝ չեմ կարող բացատրել, թե ոնց եմ ուրախանում ամեն` թեկուզ կարճ ու համառոտ, «Շնորհավոր»-ից։
Ես ջերմ մարդ եմ: Ջերմությունն ու անկեղծությունը մարդկանց մեջ շատ եմ կարևորում: Շնորհակալ եմ, որ չեք ալարում, որ հիշում եք, որ ուզում եք շնորհավորել, ուրախացնել ու ժպիտներ նվիրել ինձ:
Գրկում եմ ձեզ ու պաչիկներ ուղարկում, իմ կարևոր մարդիկ»,- գրել է Լյուսի Հայրապետյանը։

Նշենք, որ մոդելի հետ միասին հանգստի է մեկնել նաև իր սիրելին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular